Անձնական խնամք
Շոգեբաղնիքը մեր կյանքում
Իսկական ռուսական բաղնիքը հայտնի է անհիշելի ժամանակներից, եւ դրա մասին գիտեն շատերը: Ռուսական բաղնիքի եւ սովորական շոբեբաղնիքի տարբերությունը օդի մեջ է: Սովորական շոգեբաղնիքի օդը համեմատաբար չոր է, իսկ ռուսականինը` խոնավ:
Չոր օդը սովորաբար թույլ է տալիս ջերմաստիճանը հասցնել նույնիսկ մինչեւ 100 աստիճանի, իսկ ռուսական շոգեբաղնիքում` ջերմաստիճանը չի գերազանցում 60 աստիճանը: Արդեն 5-10 րոպեից հետո մարդու մաշկի ջերմաստիճանը կարող է բավական բարձրանալ: Իսկ ջերմության բարձրացումը օրգանիզմում կարող է դրական ֆունկցիոնալ փոփոխություններ առաջացնել, ինչպես նաեւ լավացնել նյութափոխանակությունը:
Ռուսական շոգեբաղնիքը բարենպաստ ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի եւ շնչուղիների վրա: Շատերին է հետաքրքրում այն հարցը, թե արդյոք շոգեբաղնիք գնալով կարելի՞ է նիհարել:
Պետք է ասել, որ շոգեբաղնիքում քաշից ազատվելը ընդամենը հեղուկի կորուստն է, ինչը ոչ մի կապ չունի ճարպից ազատվելու հետ: Չնայած այս ամենին, շոգեբաղնիքով նիհարելը` նիհարել ցանկացողների համար խորհուրդների շարքում երրորդ տեղն է զբաղեցնում: Առաջին երկուսը` դիետաներն ու սպորտն են: Իսկ ավելի արդյունավետ է այս բոլորի համատեղումը:
Շոգեբաղնիքը որպես նիհարելու մեթոդ կիրառել ցանկացողները պետք է հաշվի առնեն մի քանի հանգամանք: Առաջինը առողջական վիճակն է: Քաշի շատ արագ կորուստը օրգանիզմի համար այնքան էլ լավ չէ: Թույլատրելի չափը ընդհանուր քաշի 2 տոկոսից ազատվելն է: Հատկապես արդյունավետ է մերսումներով շոգեբաղնիքը: Մերսումներով պրոցեդուրաները բաղնիք գնալուց առաջ օգնում են պրոբլեմատիկ մասերի ճարպերի ազատումից: Բացի այդ, այն շատ լավ արդյունք է տալիս պերիֆերիկ եւ կենտրոնական նյարդային համակարգի, ռադիկուլիտի, օստեոխոնդրոզի եւ պոլիարտրիտի բուժման համար: Իսկ ընդհանուր առմամբ շոգեբաղնիքն օգնում է հանել հոգնածությունը, նյարդային գերլարվածությունն ու վատ տրամադրությունը: Արյան շրջանառության լավացման հետ մկանային կամ այլ վնասվածքները շատ արագ են վերականգնվում:
Սառի ու տաքի հերթագայությունը, կարելի է ասել, հանդիսանում է շատ լավ պրոֆիլակտիկ միջոց մրսածության դեպքում: Իհարկե, պետք է հիշել, որ սառը ցնցուղից կամ լողավազանից հետո անմիջապես տաք ջուրը սրտի համար ավելորդ ծանրաբեռնվածություն է հանդիսանում: Այդ պատճառով առողջական լուրջ խնդիրներ ունեցողներին խորհուրդ չի տրվում ժամերով նստել սաունաներում, ապա մտնել սառը ցնցուղի տակ կամ լողավազան:
Շոգեբաղնիքը դրական ազդեցություն է ունենում հատկապես դեմքի մաշկի վրա: Պատահական չէ, որ դեռեւս խորհրդային շրջանում լայն տարածում էին գտել դեմքի համար սաունաները:
Շոգեբաղնիքը հակացուցված է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, հիպերտոնիայի, շնչուղիների հիվանդությունների, սուր ռեւմատիկ հիվանդությունների դեպքում: Նաեւ չի կարելի մարդկանց, ովքեր գինեկոլոգիական խնդիրներ ունեն: Սաունա գնալ խստիվ արգելվում է չարորակ ուռուցք ունեցողներին, կամ, եթե նույնիսկ դրա կասկածը կա: Եվ ընդհանրապես քրոնիկական հիվանդություններ ունեցողները ցանկալի չէ, որ գնան շոգեբաղնիք:
06.05.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ